Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաշինյան-Ալիեւ հանդիպումը՝ Վիեննայո՞ւմ

Քաղաքականություն
vladimir-karapetyan

Ադրբեջանական մամուլն այսօր վստահեցնում է, որ  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպելու են մարտի 29-ին՝ Վիեննայում: «Ա1+»-ը փորձեց պարզել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանից։  «Ղեկավարների միջև հանդիպման վերաբերյալ իրենք հայտարարությամբ հանդես կգան»,- ասաց նա։  Ի դեպ, Ավստրիայի նախագահի  կայք -էջում նշվում է, որ մարտի 29-ին նախատեսված են հանդիպումներ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ՝ առանձին-առանձին՝  համապատասխանաբար տեղական ժամով 15.15-ին եւ 18.30-ին։