Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իսպանական ընկերությունը ՀՀ կառավարությունից գումարը ստացել է եւ սնանկացել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Hakob-Arshakyan

Տրանսպորտի, Կապի եւ Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը տեղյակ է  «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի Աշտարակ–Թալին հատվածի (Տրանշ 2) շինարարությունն իրականացնող իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերությանը սպասարկող ենթակապալառու 21 ընկերությունների աշխատակիցների բողոքներին: Վերջիններս ասում են, որ 2018 թվականի օգոստոսից  կատարողական վճարներ չեն ստացել։ Ըստ նախարարի՝  իսպանական ընկերությունը վարձատրվել է աշխատանքի դիմաց. «Թե ինչ պատճառներով նա չի վճարել ենթակապալառու ընկերություններին, մեզ հայտնի չի, այնուամենայնիվ, մենք բազմիցս հորդորել ենք եւ կոչ ենք արել,  որպեսզի ճիշտ գործընկերական հարաբերություններում վճարումն իրականացվի եւ այդ ընկերությունները, որոնք օգնել են այդ շինարարության մեջ, որպեսզի կարողանան իրենց աշխատակիցներին վճարել: Բայց նաեւ ուզում են նշել, որ պետությունն իր պարտավորություններն ամբողջապես կատարել է: Իսպանական ընկերությունն ունի սնանկության կառավարիչ, որի հետ նաեւ բանակցություններ են տարվում, առաջիկայում սպասում ենք իրենց այստեղ գալուն, որպեսզի բանակցությունները շարունակվեն»,-ասաց նախարարը:  Հիշեցնենք, որ   21 կազմակերպություններ հանդիսանում են  Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Աշտարակ Թալին հատվածի ենթակապալառուներ: 2018 թվականի նոյեմբեր ամսից բոլոր 21 կազմակերպությունները դադարեցրել են ճանապարհներին կատարվող աշխատանքները, նրանց ավելի քան 800 աշխատակիցներ օգոստոս ամսից չեն ստացել աշխատավարձ: Կուտակված գումարը հասել է մոտավորապես 2,5 միլիարդ դրամի: