Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Զիգզագ»-ն ունի օրինապահ հարկ վճարողի վարքագիծ. Դավիթ Անանյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Davit-Ananyan-nkar

  Անցյալ շաբաթ մամուլում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ընտանիքի անվան հետ առչնվող «Զիգզագ» ընկերությունը ՀԴՄ կտրոններ չի տպում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ընդգծեց, որ  վերոնշյալ ընկերությունը ունի օրինապահ հարկ վճարողի վարքագիծ, բայց տարատեսակ խնդիրների պատճառով կարող է և տուգանվել: «Զիգզագ»-ը, նաև այլ օրինապահ հարկ վճարող ընկերություններ կարող են տարբեր պատճառներով, նաև կոնկրետ տվյալ աշխատակցի անուշադրության պատճառով կարող է հանկարծ  չտրամադրի ՀԴՄ կտրոն և հարկ վճարողը պատասխանատվության ենթարկվի»: Նշենք, որ մարտի 19-ին ՊԵԿ-ը տուգանել է «Զիգզագ»-ին ՀԴՄ չտպելու համար:  Մանրամասն՝ տեսանյութում: