Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը զգուշացնում է ռեկտորներին, որոնք դռներ են փակել

Քաղաքականություն
pashinyan-nikol

  «Այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են ինչ-որ կուսակցական բջիջեր, այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, այդ ռեկտորները նոր Հայաստանում,  անելիք չունեն»,-կրթական համակարգի մասին խոսելիս կառավարության արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ներկայացրեց նաեւ իր դիրքորոշումը, որը հստակ է կրթական համակարգի ապաքաղաքականացման վերաբերյալ. «Մենք չպետք է վախենանք այդ դիրքորոշումը ասել, թող դռներից ճանկռեն, իրենց սեղաններից ու բազկաթոռնեից ճանկռեն, բայց իրենք նոր Հայաստանում անելիք չունեն, թող գնան իրենց համար գտնեն այլ աշխատանք, այլ առաքելություն: Չի կարող ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը շարունակի Հայաստանում աշխատել: Սա քաղաքական որոշում է ու այդ որոշումը մի շաբաթ այս կողմ, մի շաբաթ այն կողմ կիրականացվի, որևէ մեկը հանկարծ չմտածի, թե մենք կմոռանանք ինչի համար ենք հավաքվել, հույս չունենան»,-ասաց Փաշինյանը: