Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրվեցին տարվա լավագույն ընթերցողները

Մշակույթ

 2-րդ դասարանի աշակերտուհի Սոնա Չոբանյանը  գրող Սուրեն Մուրադյանից անձամբ ստացավ իր նվեր գիրքը: Սոնան այս տարվա «Մանկապատանեկան գրքի ընթերցանություն» մրցույթի հաղթողներից է։    Ավ. Իսահակյանի անվան գրադարանում այսօր մեկնարկեց Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը: Փոքրիկ ընթերցողների սատարելու էին եկել ժամանակակից գրողներն ու մանկագիրները, ովքեր անձամբ  իրենց գրքերը նվիրեցին լավագույն ընթերցողներին:     «Տարվա լավագույն ընթերցող» միջոցառման  նպատակը երիտասարդ ընթերցողին  գրքի հետ կապելն է: Այս ավանդույթը ձևավորվել է  Հայրենական պատերազմի ժամանակներից: Մրցույթը    հայտարարվում է մինչև 15 տարեկան երեխաների համար:Իսկ հաղթողն ընտրվում է ընթերցանության հաճախելիության սկզբունքով:  Այս տարի 9 տարբեր գրադարանններից ընտրվեցին  1 կամ 2 ընթերցող:  8 -ամյա Էլենը, ով մրցույթի մասնակիցներից է շատ է սիրում Թումանյան կարդալ: Հեքիաթներից ամենաշատը սիրում է «Կռնատ Աղջիկը»: Էլենին հեքիաթի հերոսուհու բարիությունն է դուր գալիս, այդ առումով շատ է ուզում նմանվել նրան:   Ավ. Իսահակյանի անվան գրադարանի գիտական գծով փոխտնօրեն  Ռուզաննա Բարսեղյանը տեղեկացնում է.  «Տարեկան 30-35 000 ընթերցող ենք ունենում, որոնց մեծ մասը, մոտ 70 տոկոսն ուսանողներն են»:   Նրա խոսքով  բավականին   շատ են գեղարվեստական գրականություն նախընտրողները: Բացի հին գրողներից, երիտասարդները ժամանակակից գրողների գրականությամբ ևս   հետաքրքրված են: Հիմնականում  կարդում են Արամ  Պաչյանի,  Խաչիկ Մանուկյանի, Դավիթ Մշեցու, Արուսյակ Օհանյանի գրքերից: