Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տավուշի մարզի Բերդ և Նոյեմբերյան քաղաքներում տեղում է ձյուն

Պաշտոնական
zyun

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ  Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է միայն կցորդիչովբեռնատարներիհամար, իսկ Սոթք-Քարվաճառավտոճանապարհը՝ միայն բեռնատարների համար: Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Տավուշի մարզի Բերդ և Նոյեմբերյան քաղաքներում տեղում է ձյուն: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։    Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Շինարարական աշխատանքներ են ընթանում 2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. մարտի 24-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է: