Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արարատ Միրզոյանն էլ ընտանիքով միացավ

Քաղաքականություն

ԱԺ ներկայացուցիչները մաքրման, հողի փխրեցման, խոտածածկ տարածքների բարեկարգման աշխատանքներ եւ ծառատունկ են իրականացրել մայրաքաղաքի Օղակաձեւ զբոսայգում՝ Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքում: Խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը նախաձեռնությանը մասնակցել է ընտանիքով՝ կնոջ եւ երեխաների հետ: ԱԺ նախագահի խոսքով՝ իր համար օրն առավել քան տոնական է եղել ու սպասված: «Հանրային տարածքը եւս պետք է դիտարկել որպես տուն եւ վերաբերվել նույնքան խնամքով ու հոգատարությամբ»,-ասել է օրենսդիր մարմնի ղեկավարը: ԱԺ ներկայացուցիչների կողմից Օղակաձեւ զբոսայգում օրվա ընթացքում տնկվել է հացենիների, բարդիների եւ  դեկորատիվ այլ տեսակների  շուրջ  60  շիվ: