Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի վարչապետին

Պաշտոնական
nikol-9

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդիին՝ Մոսուլում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, ասված է. «Մեծ ցավով տեղեկացա Մոսուլում շուրջ հարյուր մարդու կյանք խլած ողբերգական միջադեպի մասին:            Այս ծանր պահին մեր  համերաշխությունն ենք հայտնում Ձեզ և Իրաքի բարեկամ ժողովրդին:            Խորապես ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և  հարազատներին՝ մաղթելով համբերություն և ոգու տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»: