Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուրեն Քրմոյանը և Արթուր Հովհաննիսյանն ազատվել են արդարադատության փոխնախարարի պաշտոնից

Պաշտոնական
f5c94fb878c378_5c94fb878c3c7

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արդարադատության փոխնախարարներ Սուրեն Քրմոյանն ու Արթուր Հովհաննիսյանն ազատվել են պաշտոններից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արթուր Հովհաննիսյանին ազատել արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,-ասված է վարչապետի որոշման մեջ: Մեկ այլ որոշման մեջբ նշված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սուրեն Քրմոյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»: Հիշեցնենք, որ Սուրեն Քրմոյանն այս պաշտոնը զբաղեցնում է 2014 թ. մայիսի 22-ից, իսկ Արթուր Հովհաննիսյանը՝ 2016 թ. հոկտեմբերի 17-ից: