Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքագետը վտանգավոր է համարում «Սասնա Ծռեր»-ի նախաձեռնությունը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
serg-7

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք Արցախյան հիմնախնդրի շուրջ ներկայումս ծավալված դիսկուրսն էականորեն տարբերվում է նախորդներից, քանի որ ավելի հստակ են ընդգծվում Արցախը բանակցային սեղան վերադարձնելու քայլերը։ «Բանակցությունների արդյունքները տարբեր են կողմերի մոտ», - նշում է քաղաքագետը։ Մարկարովը վտանգավոր է համարում «Սասնա Ծռեր»-ի նախաձեռնությունը կապված Արցախ մարզ հռչակելու հետ, որովհետև դրանով հարց է առաջանում, թե էլ ինչի համար են բանակցությունները ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ։ Իսկ խաղաղության վերաբերյալ կոչերը, քաղաքագետի համոզմամբ, անհրաժեշտ երևույթ է հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Անդրադառնալով ներքին քաղաքական հարցերին, քաղաքագետն այն կարծիքին է, որ խորհրդարանական ԼՀԿ և ԲՀԿ ուժերը էական ազդեցություն չունենալ քաղաքական որոշումների վրա, սակայն կարող են իրենց դիրքորոշումներն հայտնել այս կամ այն խնդրի շուրջ։ Մանրամասն՝ տեսանյութում