Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոշիկից հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության

Հասարակություն
qr

Մարտի 21-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել դատապարտյալ Ղ.Ս-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի Բ.Ռ-ին, որի ձախ կոշիկի տակդիրի միջից հայտնաբերել և առգրավել են 5.2 գր քաշով, դեղնականաչավուն, բուսական զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին