Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանում այս տարի կտեղադրվի Սիլվա Կապուտիկյանի կիսանդրին

Մշակույթ

Այսօր պոեզիայի միջազգային օրն է։  Երեւանի Սիլվա Կապուտիկյանի անվան 145 դպրոցի սաները «Առնո Բաբաջանյան» համերգասրահում  ասմունքում էին բանաստեղծուհու ստեղծագործությունները։ Միջոցոցառումը Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակի առիթով էր : Չնայած որ բանաստեղծուհու ծննդյան օրը հունվարի 20-ին է, բայց միջոցառման օր ընտրվել է այսօր՝ օրվան համապատասխան:  100-ամյակի առիթով դպրոցի  բակում այս տարի կտեղադրվի բանաստեղծուհու կիսանդրին,որը քանդակել է Լևոն Թոքմաջյանը։ Միջոցառմանը ներկա էին ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, Կրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, և Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Դեմիրճյանը: