Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սլավիկ Հայրապետյանը դուրս մնաց գեղասահքի աշխարհի առաջնությունից

Սպորտ
sport-slavik

Հայաստանը ներկայացնող գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը չհաղթահարեց Ճապոնիայի Սայտամա քաղաքում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնության որակավորման փուլի արգելքը: Տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում նա վաստակել է 61,66  միավոր, 35 մասնակիցների մեջ գրավել է 31-րդ տեղը ու դուրս մնացել հետագա պայքարից: Եզրափակիչ փուլ մտել են 24 լավագույնները, որոնք մեկ մարտի 23-ին հանդես կգան ազատ ծրագրով: Հիշեցնենք, որ նախօրեին մեր առաջատար գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը չէր կարողացել հաղթահարել կանանց մենասահքի որակավորման փուլը: