Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի մարմնամարզիկները հաջող են մեկնարկել Դոհայում

Սպորտ
a1gimnastika

Հայաստանի մարմնամարզիկները հաջող են մեկնարկել Դոհայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում: Նժույգթափեր վարժության որակավորման փուլում մեր միակ ներկայացուցիչ Հարություն Մերդինյանը 14,966 արդյունքով գրավել 2-րդ տեղը եւ մտել եզրափակիչ փուլ: Արթուր Դավթյանը ցույց է տվել 12-րդ արդյունքը՝ 14,300: Օղակների վրա վարժությունում հանդես եկած Վահագն Դավթյանն ու Արթուր Թովմասյանը համապատասխանաբար վաստակելով 14,906 եւ 14,866 միավոր, զբաղեցրել են 2-րդ եւ 3-րդ տեղերը: Նրանք նույնպես մտել են եզրափակիչ: Ազատ վարժություններում Արթուր Դավթյանը ստացել է 12,633 բալ եւ գրավել 30-րդ տեղը: Այսօր նա հանդես կգա հենացատկի որակավորման փուլին: