Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պետությունը պետք է օգնի, որպեսզի իր կադրերը կարողանան ծառայել իրենց գործով»

Հասարակություն
Mshakuyt-nkar-1

Աժ-ում  մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ մշակույթի ոլորտի տարբեր մասնագետներ բարձրաձայնում են  ոլորտում առկա խնդիրների մասին և առաջարկում լուծման իիրենց տարբերակները; Քանդակագործ Աշոտ Գևորգյանը նշում է, որ գեղարվեստի ակադեմիան ավարտելուց հետո շատ շրջանավարտներ կանգնում են փաստի առջև և չեն կարողանում աշխատանք գտնել:  «Պետությունը կադրեր է պատրաստում և հետո կոպիտ ասաց՝ բարձիթողի է անում: Այն անհատ ստեղծագործողները, ովքեր ուժեղ կամք ունեն գտնում են աշխատանք, բայց շատ շնորհալիներ, այսօր նույն տեղում դոփում են: Սակայն պետության խնդիրը միայն կադրեր պատրաստելը չի, պետք է օգնի, որպեսզի նրանք կարողանան ծառայել երկրին իրենց գործով»: Հանդիպմանը ներկա ռեժիսորները և դերասանները առաջարկում են, որպեսզի պետությունը կամուրջ հանդիսանա տեղի և դրսի ստեղծագործողների միջև: Քանդակագործ Սարգիս Բաբայան անհանգստանում է, որ Հայաստանում բացակայում է արվեստի մթնոլորտը: «Կարևոր խնդիր է հայ արվեստագետներին՝ քանդակագործներին, նկարիչներին միջազգային հարթակներում ներկայացնելը: Հեղինակավոր համադրողներին  պետք է ներգրավվել այս խնդրում, նրանց հրավիրել, որպեսզի նրանք գան և աշխատեն հայ արվեստագետների հետ և նրանց աշխատանքները ցուցադրեն աշխարհի տարբեր երկրներում: Այս մոտեցումը կբերի հայ ստեղծագործողների ճանաչմանը և կապահովվի տուրիզմը Հայաստանում»: