Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրանտ Մելքումյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը՝ առաջատարների խմբում

Սպորտ

Սկոպյեում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում Հայաստանի 8 պատվիրակներից հաջող են մեկնարկել երկուսը՝ Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը, որոնք երկու անընդմեջ հաղթանակ են տարել եւ վաստակել են 2-ական միավոր: Նույնպիսի արդյունք ունեն նաև 37 շախմատիստներ: Այսօր կայանալիք 3-րդ տուրում Հրանտ Մելքումյանը սեւերով կմրցի իսպանացի գրոսմայստեր Ալվար Ռոսել Ալոնսոյի հետ, իսկ Սամվել Տեր-Սահակյանի մրցակիցն է առաջնության ֆավորիտներից մեկը՝ ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմեւը:   Մեր մյուս շախմատիստներից՝ Շանթ Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը եւ Արման Փաշիկյանը երկու տուրից հետո վաստակել են 1,5-ական միավոր, Հայկ Մ. Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Մանուէլ Պետրոսյան՝ 1-ական: