A
A
Քասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ Ղազախստանի նախագահ մինչեւ ընտրություններ
Ղազախստանի Սենատի խոսնակ, նախկին վարչապետ և արտաքին գործերի նախարար 65-ամյա Քասիմ-Ժոմարտ Տոկաևը այսօր հանդիսավոր երդմամբ ստանձնեց երկրի նախագահի պաշտոնը՝ մինչեւ նոր ընտրություններ։ Նախագահի հերթական ընտրությունները նշանակված են 2020-ին:
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 19-ին Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել: