Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԽՄԿ-ի պատվիրակներն այցելել են ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան

Քաղաքականություն
pn-5

  ԿԽՄԿ-ի պատվիրակները՝ Քրիստոֆ Դեշարի գլխավորությամբ, այցելել են ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան:

«ԿԽՄԿ և ՀՀ ՊՆ համագործակցության ծրագրի շրջանակներում պատվիրակները հանդիպել են ռազմական համալսարանի ղեկավար կազմին և քննարկել կրթական ծրագրերում միջազգային մարդասիրական իրավունքի ինտեգրման մի շարք հարցեր: Ռազմական համալսարանի պետի պաշտոնակատար, գնդապետ Խ. Խաչատրյանը ներկայացրել է ուսումնական գործընթացի ապահովմանը և կատարելագործմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցել են նաև «Պատիվ ունեմ» ծրագրով ռազմական համալսարանում ուսուցանվող կուրսանտներ»,- ասված է  ՀՀ ՊՆ հաղորդագրությունում: