Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արևմտյան Հայաստանի վերականգնումով է հնարավոր Միջին Արևելքի կայունությունը. ԱՀ վարչապետ

Քաղաքականություն

«Ա1+»-ն այցելեց Հայաստանում գտնվող «Արևմտյան Հայաստան» կազմակերպության  երևանյան գրասենյակ։ Վարչապետ Գառնիկ Սարգսյանը ներկայացրեց կառավարության գրասենյակի կառուցվածքն ու այնտեղ իրականացվող գործառույթները։  Գրասենյակն իր մեջ ներառում է կազմակերպության պաշտոնական հեռուստահեռարձակման խմբագրական գլխավոր սենյակը, որտեղ կատարվում է նորությունների անգլերեն, ռուսերեն, և ֆրանսերեն թարգմանությունը, իսկ մեկ այլ սենյակում էլ կատարվում է հայերեն և թուրքերեն թարգմանությունը։ Առանձին սենյակներ են նախատեսված լուրերի հեռարձակման տաղավարի, համաժողովների անցկացման համար։ Ի դեպ, լուրերի հեռարձակումը կատարվում է քառալեզու՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն և թուրքերեն։ Այն հարցին, թե իրենց տվյալներով որքան հայ է բնակվում Թորքիայում, մասնավորպես Արևմտյան Հայաստանում, Սարգսյանը պատասխանեց, որ մոտ 20 միլիոն, սակայն որոնց մեծ մասը ծպտյալ են և չեն բարձրաձայնում իրենց հայ լինելու մասին՝ ներկայանալով իբրև թուրք, քուրդ կամ ալևի, չնայած ընդունում են, որ ունեն ծագումով հայ նախնիներ։ ԱՀ վարչապետի խոսքով՝ իրենց նպատակն ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի և Սևրի պայմանագրով նախատեսված կետերի իրականացումն է, որն իր հերթին կբերի համայն հայության հիմնախնդիրների լուծմանը՝ Հայոց ցեղասպանություն, Արևմտյան Հայաստան, Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովում, Արցախյան հիմնահարց, Ջավախք։ Արևմտյան Հայաստանի վերականգնումով, ըստ նրա, հնարավոր է հասնել Միջին Արևելքում խաղաղության ու կայունության ապահովմանը։ «Հայությունը կրճատված չէ Արևելյան Հայաստանով, որը կովկասյան ինչ-որ աշխարհաքաղաքական բնույթ ունի։ Մենք պետք է նկատի առնենք հայկական պետությունը, Հայաստան պետությունը, որ Միջին Արևելքի մեջ հիմնական թե՛ բաղադրիչներից մեկն է, թե՛ դերակատարներից մեկը պետք է լինի։ Այսօր միայն Արևմտյան Հայաստանի վերականգնումով է հնարավոր Միջին Արևելքում խաղաղության և կայունության տարածումը»,- ընդգծեց նա։ Նշենք նաև, որ այս տարվա հունիսի 1-ին Արցախում տեղի է ունենալու ՄԱԿ-ի կողմից չճանաչված պետությունների հավաքականների ֆուտբոլային առաջնությունը։ Մանրամասները տեսանյութում.