Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը Երեւանում է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
sport-hajastani-havaqakan

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այսօրվանից կսկսի ուսումնամարզական հավաքը Եվրոպայի 2020թ առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին երկու տուրերի հանդիպումներից առաջ: Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հավաքական հրավիրված 27 ֆուտբոլիստներից առայժմ թիմին չեն միացել Սարգիս Ադամյանն ու ու Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը, որոնք Երեւան են ժամանելու այսօր երեկոյան: Հենրիխ Մխիթարյանը Երևանում է և միացել է Հայաստանի հավաքականին: Ժամը 17:00-ին մեր հավաքականը կանցկացնի առաջին մարզումը Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Հիշեցնենք, որ մարտի 23-ին Հայաստանի հավաքականը Սարաեւոյում կմրցի Բոսնիա եւ Հերցեգովինայի ընտրանու հետ, իսկ մարտի 26-ին Երեւանում կընդունի Ֆինլանդիայի հավաքականին: