A
A
«Նոր իշխանությունը շարունակում է միայն նախապայմաններ ստեղծել» (տեսանյութ)
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի պնդմամբ՝ Հայաստանում պետք է լինի Զբաղվածության մասին օրենք։ Սոցիոլոգը նշում է, որպեսզի զբաղվածության խնդիրը լուծվի, պետք է ոչ միայն մասնավորի զարգացումը, այլև, պետք է պետության դերակատարությունը մեծանա։ «Մենք գտնում ենք, որ պետության դերակատարությունը պետք է ավելի ակտիվ լինի, որ կարողանա խնդիրը լուծել երկրի մակարդակով, երկրորդը՝ մասնավոր հատվածին կարողանա աջակցել, որ նա աշխատատեղեր ստեղծի»։ Ըստ սոցիոլոգի՝ նոր իշխանությունը շարունակում է միայն նախապայմաններ ստելծել, հնարավորություն տալ մասնավորին իր գործը դնել և իր ուսերից հանել այդ խնդիրը։