Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանի հաջորդ թիրախը «Նապոլին» է

Կարևոր լուրեր Պաշտոնական
mxitaryany-heracvel-e-manchest-n118329-1

ՈՒԵՖԱ-ի նստավայր Նիոնում այսօր կայացան ֆուտբոլի չեմպիոնների լիգայի եւ Եվրոպա լիգայի քառորդ եւ կիսաեզրափակիչ փուլերի վիճակահանությունները: Լոնդոնի «Արսենալը», որի կազմում հանդես է գալիս Հենրիխ Մխիթարյանը, Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչում կհանդիպի իտալական «Նապոլիի» հետ: Այդ փուլը հաղթահարելու դեպքում անգլիական ակումբի ուժերը կչափի արդեն «Վիլյառեալ» - «Վալենսիա» զույգի հաղթողի հետ: Ձեզ ենք ներկայացնում վիճակահանության արդյունքները.  Չեմպիոնների լիգա 1/4 եզրափակիչ «Այաքս» (Հոլանդիա) - «Յուվենթուս» (Իտալիա) «Լիվերպուլ» (Անգլիա) - «Պորտու» (Պորտուգալիա) «Տոտենհեմ» (Անգլիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)   Խաղերը տեղի կունենան ապրիլի 9-10-ին եւ ապրիլի 16-17-ին:   Եվրոպայի լիգա 1/4 եզրափակիչ «Նապոլի» - «Արսենալ» «Վիլյառեալ» - «Վալենսիա» «Բենֆիկա» - «Այնտրախտ» «Սլավիա» - «Չելսի»   Քառորդ եզրափակիչի հանդիպումները կկայանան ապրիլի 11-ին ու 18-ին: