Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԳՆ-ը պարզում է՝ ինչ կապ ունի հայերեն գրառումը Նոր Զելանդիայի ահաբեկչության հետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
zelandia

Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում հրաձգության զոհերի թիվը հասել Է 49-ի: 41 մարդ սպանվել Է Ալ Նուր մզկիթում, եւս յոթը՝ Լինվուդ մզկիթում: Մզկիթի վրա կատարված գրոհից հետո ձերբակալվել Է չորս մարդ՝ երեք տղամարդ եւ մեկ կին: Այս մասին տեղեկանում ենք BBC-ից Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը հայտարարել Է. «Այժմ միանգամայն պարզ Է, որ այդ հարձակումները կարելի Է բնութագրել որպես ահաբեկչություն»։ Ի դեպ, Նոր Զելանդիայում մզկիթների վրա զինված հարձակում գործած անձանց զենքի վրա տարբեր լեզուներով, այդ թվում՝ վրացերեն, հայերեն գրություններ կան: Պաշտոնական պարզաբանում դեռեւս չկա։ .............. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կապի մեջ է Նոր Զելանդիայի իշխանությունների հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից ի պատասխան «Արմենպրես»-ի հարցման՝ արդյոք Հայաստանի համապատասխան մարմիններն ուշադրության տակ առել են այն հանգամանքը, որ Նոր Զելանդիայում մզկիթների վրա զինված հարձակում գործած անձանց զենքի վրա տարբեր լեզուներով, այդ թվում՝ հայերեն գրություն կա: «Մենք կապի մեջ ենք Նոր Զելանդիայի պատկան մարմինների հետ՝ դեպքի հետ կապված բոլոր հարցերի շուրջ»,-նշեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: