Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետը կնոջ հետ այցելել է օպերայի տարածքում վնասվածք ստացած տիկնոջը (տեսանյութ)

Պաշտոնական
53560512_10215341042465040_6817535806668800000_o

Քաղաքապետը այսօր ուշ երեկոյան տիկնոջ՝ Իվա Մարությանի հետ եւ Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ այցելեց Առաջին համալսարանական կլինիկայում բուժում ստացող Սվետլանա Հարությունյանին։ Տիկին Հարությունյանը գոտկատեղի շրջանում վնասվածք է ստացել Օպերայի հարակից տարածքում նախօրեին տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ։ Քաղաքապետը հետաքրքրվեց նրա ինքնազգացողությամբ եւ շուտափույթ ապաքինում է մաղթեց։ Ի դեպ, պրոֆեսոր Մուրադյանի սիրալիր առաջարկով Սվետլանա Հարությունյանը կարող է աշխատանքի անցնել Համալսարանական կլինիկայում։ Քաղաքապետի մամլուլի խոսնակն է այս մասին գրում: