Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի շախմատի կանանց թիմը պարտվեց Ղազախստանին

Սպորտ
sport-chess-kanajq-3

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ավարտվեց շախմատի աշխարհի թիմային առաջնությունը: Կանանց մրցաշարում հանդես եկող Հայաստանի հավաքականը վերջին՝ 9-րդ տուրում, մրցեց Ղազախստանի ընտրանու հետ: Մեր թիմից հաղթանակ տարավ միայն Լիլիթ Մկրտչյանը, իսկ ահա Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանն ու Մարիա Գեւորգյանը զիջեցին իրենց մրցակիցներին: Այդպիսով, Հայաստանի հավաքականը պարտվեց 1:3 հաշվով եւ վաստակած 4 միավորով Հունգարիայի ընտրանու հետ բաժանեց 8-9-րդ տեղերը: Աշխարհի չեմպիոն հռչակվեց Չինաստանի հավաքականը, որը հաղթեց բոլոր 9 հանդիպումներում եւ ցույց տվեց 100 տոկոսանոց արդյունք: Վաստակած 14 միավորով 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Ռուսաստանը, իսկ 3-րդ տեղը բաժին հասավ Վրաստանին, որը միայն միավորների ընդհանուր քանակով առաջ անցավ Ուկրաինայից: