Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԿՀ արգելագոտում թմրամիջոց է հայտնաբերվել

Պաշտոնական

Այսօր՝ մարտի 14-ին, ժամը 02.20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները տեղանքի զննությամբ հիմնարկի արգելագոտու տարածքից հայտնաբերել են կպչուն ժապավենով պարուրված մեկ փաթեթ՝ 8.9 ընդհանուր քաշով, որի մեջ եղել է փայլաթիթեղե 9 փաթեթ՝ սպիտակ, փոշենման զանգվածով: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:   ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին