Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե Քոչարյանը արտակարգ դրություն չմտցներ, կասեին՝ անգործության է մատնվել. Ռ. Սահակյան

Քաղաքականություն

Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացնելու միջնորդության քննարկումը: Ռոբերտ Քոչարյանը ներկա է դատական նիստին։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը ընդմիջմանը հանդիպեց լրագրողներին և նրանց հարցերին կարճ պատասխանեց: Հարցին, թե ինչպես է հիմնավորում վարույթն իրականացնող մարմինը կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը, Սահակյանը պատասխանեց. «Ես չեմ հավատում նրանց։ Նրանց ասածը ջուր ա», - Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի և քննչական ծառայության՝ մարտիմեկյան իրադարձություններին բանակի ներգրավմումը հաստատող հայտարարություններին անդրադառնալով՝ ասաց փաստաբան Ռուբեն Սահակյանը լրագրողների հետ զրույցում։ 0038 հրամանը, Սահակյանի խոսքով, իր մեջ որևէ հանցավոր բան չի պարունակում, և դրա հիմնավորումը տվել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Իսկ Սասուն Խաչատրյանի այն հայտարարությունը, ըստ որի, 2008-ին զինվորներին որպես վարձկան բերել ու վճարել են որոշ օլիգարխներ, Սահակյանն արձագանքեց, որ այդպիսի բան կարող էր հայտարարել միայն իրականությունը նենգափոխող մարդը։ «Իրան մի՛ հավատացեք։ Ինքը սուտասան է։ Ահավոր սուտասան մարդ», - շեշտում է Սահակյանը՝ նկատի ունենալով ՀՔԾ պետին։ Քոչարյանի նախկին ելույթներից մեկից մի հատված ներկայացրեց փաստաբանը, նշելով, որ օրինակ Քոչարյանը ճիշտ է եղել և հրավիրել սպայական կազմի նիստ՝ ԱԱԾ-ից ստանալով հաղորդագրություն, որ փորձ է արվում բանակը ներքաշել քաղաքական գործընթացների մեջ։ «Ռոբերտ Քոչարյանը ասում էր՝ «Ես ժողով եմ արել և ասել եմ ՝ «միջոցառումների դիմեք, որ բանակը չներքաշվի քաղաքական գործընթացների մեջ»», - ընդգծում է նա։ Սահակյանը նշում է, որ եթե Քոչարյանը արտակարգ դրություն չմտցներ, կասեին՝ «անգործության է մատնվել»։ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում, փաստաբանի փոխանցմամբ, կա մի սերժանտի ցուցմունք։ «Արդյո՞ք չի խախտվել սահմանադրական կարգը», - ցուցմունք տված սերժանտին մեղադրող կողմից ուղղված հարցերից մեկն է հիշատակում Սահակյանն ու հարցադրում անում. «Ախր նա իրավաբան չէ։ Նա որտեղի՞ց կարողանա էդ հարցին պատասխանի»։ Նրա պնդմամբ՝ այսպիսի ցուցմունքը զրոյական արժեք ունի։ Խոսելով «Մարտի 1»-ի գործով մեկ այլ մեղադրյալ, պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի մասին՝ Սահակյանը հարցադրում արեց, թե արդյո՞ք նրա գործը Հայաստանը կհանձնի Ռուսաստանի Դաշնությանը (Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է) և այնուհետև հավելեց. «Չեն հանձնելու հիշեք էս խոսքս։ Հանձնեն էնտեղ, էս գործի ջուրը կբացվի։ Նրանք հո՞ չեն նստի սպասեն, վախենան Նիկոլ Փաշինյանից կամ չգիտեմ՝ ումից, ու լռեն: Փաստաբաններն էդ գործը կճղեն»։