Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ-ի Պետքարտուղարության զեկույցը «Թավշյա հեղափոխությունը» գնահատել է որպես դրական մեծ առաջընթաց (տեսանյութ)

Քաղաքականություն
B31C2C71-1252-42E7-8A03-BBEF0857429D_w1023_r1_s

Ամերիկայի Ձայն Հայաստանում խաղաղ իշխանափոխության արդյունքում իշխանության եկած նոր ուժը հետաքննում եւ պատժում է նախորդ իշխանությունների կոռուպցիայի դեպքերը: Այս մասին հայտարարվում է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության կողմից հրապարակված «2018թ Մարդու իրավունքների» միջազգային զեկույցում: «Նիկոլ Փաշինյանը վարչապետ էր ընտրվել խորհրդարանի կողմից մայիսի 8-ին՝ երկրով մեկ ապրիլին եւ մայիսին անցնող խաղաղ համազգային բողոքների արդյունքում, որոնք այնուհետեւ կոչվեցին «Թավշյա հեղափոխություն»: Նոր կառավարությունը մի շարք հետաքննություններ նախաձեռնեց՝ համակարգային կոռուպցիայի դեմ եւ երկրում դեկտեմբերի 9-ին անցան առաջին իրական մրցակցային ընտրությունները», - ասված է ԱՄՆ-ի Պետրարտուղարության զեկույցում: Զեկույցի համաձայն. «Դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններում այդ ժամանակ նախագահի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ Քայլը» դաշինքը ստացել է ձայների 70 տոկոսից ավելին՝ ստանալով խորհրդարանում տեղերի գերիշխող մեծամասնությունը: Համաձայն ԵԱՀԿ-ի հովանու տակ գործող միջազգային դիտորդների դեկտեմբերի 10-ի զեկույցի, խորհրդարանական ընտրություններն անց են կացվել հիմնարար ազատությունների համապատասխան եւ ստացել են լայն հասարակության վստահությունը: Ռազմական ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն լիարժեք պահպանվել է»: 2018 թվականին Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գրանցվել էին լուրջ խնդիրներ՝ բռնություններ ազատազրկման վայրերում, ոստիկանական բռնություններ լրագրողների նկատմամբ, բռնություններ սեռական փոքրամասնությունների նկատմամբ, կոռուպցիայի դեպքեր: Սակայն «նոր իշխանությունները քայլեր են ձեռնարկում օրենքի խախտումները հետաքննելու եւ պատժելու ուղղությամբ, հատկապես՝ քաղաքական ղեկավարության եւ իրավապահ ամենաբարձր շրջանակներում»: