Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արսեն Թորոսյանը մեկնեց

Քաղաքականություն
Arsen-torosyan

Հայաստանի պատվիրակությունը՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ, կմասնակցի Վիեննայում անցկացվող ՄԱԿ-ի թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովի 62-րդ նստաշրջանին, որը 5 տարին մեկ անգամ կազմակերպվում է նախարարական մակարդակով: Հանդիպմանը մասնակցում են տարբեր երկրների նախագահներ, արտաքին գործերի և այլ նախարարներ, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար այլ անձինք: Երկօրյա միջոցառման ընթացքում կներկայացվեն  ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների կողմից մշակված այն ծրագրերը, որոնց միջոցով հնարավոր է հասնել թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային խնդրի լուծմանը, ինչպես նաև անդրադարձ կկատարվի թմրամիջոցների համաշխարհային խնդրի ինտեգրացված և հավասարակշռված ռազմավարությանը` ուղղված քաղաքական հռչակագրի և գործողությունների ծրագրի ներդրման գործընթացին: Նախարարական նստաշրջանին Արսեն Թորոսյանը կներկայացնի Հայաստանում թմրանյութերի դեմ պայքարի ոլորտում իրականացվող քաղաքականությունը, միջոլորտային և միջազգային համագործակցության ընթացքն ու վերջինիս արդյունքները: ԱՆ