Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախագահականում տեղի ունեցավ Վրաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը (տեսանյութ)

Պաշտոնական
967341

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցավ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Նախագահական նստավայրում Սալոմե Զուրաբիշվիլիին դիմավորեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Դիմավորման պաշտոնական արարողության ընթացքում հնչեցին Հայաստանի և Վրաստանի օրհներգերը: Այնուհետև երկու երկրների նախագահները ողջունեցին Հայաստանի և Վրաստանի պատվիրակությունների անդամներին, ինչին հաջորդեց ՀՀ ՊՆ պատվո պահակախմբի  և նվագախմբի հանդիսավոր քայլերթը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին  առանձնազրույց ունեցան, որից հետո հանդիպումը շարունակվեց ընդլայնված կազմով: Հանդիպումից հետո երկու երկրների նախագահները հանդես են գալու հայտարարությամբ: