Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկու մեդալ ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունից

Սպորտ
a1shtanga-1

Ամերիկյան Լաս Վեգաս քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները 89 կգ քաշային կարգում նվաճել են երկու մեդալ: Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը,  Գարիկ Կարապետյանը երկամարտում ցույց է տվել 305 կգ (137+168) արդյունք եւ գրավել 2-րդ տեղը: Գեւորգ Ղահրամանյանը 304 կգ (134+170) ցուցանիշով զբաղեցրել է մրցանակային 3-րդ տեղը: Չեմպիոնի կոչումը նվաճել է Սաուդյան Արաբիան ներկայացնող Յուսեֆ Ալոթմանը՝ 307 կգ (136+171): Աշխարհի պատանեկան առաջնության պարմանուհիների պայքարում Հայաստանը կներկայացնի Լիանա Գյուրջյանը (76 կգ), որը հանդես կգա մարտի 13-ին: