A
A
Անի Հովսեփյանը մեդալ կնվաճի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում (տեսանյութ)
Վլադիկավկազում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող 64 կգ քաշային Անի Հովսեփյանը ժամանակից շուտ հաղթեց Իտալիայի ներկայացուցչին եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ: Նա, ինչպես 51կգ քաշային Անուշ Գրիգորյանը, նույնպես առնվազը բրոնզե մեդալ ապահովեց մեր հավաքականի համար: Վաղը ռինգ կելնեն Հայաստանի 4 բռնցքամարտիկ, որոնք կպայքարեն կիսաեզրափակիչ փուլի ուղեգրերի համար: