Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևան է ժամանում ԵԱՀԿ գործող նախագահը

Քաղաքականություն
EAHK

Մարտի 12-13-ին աշխատանքային այցով Հայաստան կայցելի ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը։ Մարտի 13-ին, ժամը 10:00-ին նախատեսվում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Միրոսլավ Լայչակի հանդիպումը, որի ավարտից հետո՝ ժամը 11:05-ին, կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Այցի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: ԱԳՆ