Որոշ ընկերություններ կփակվեն. Թունյանը՝ ակցիզային հարկի թանկացման հետևանքների մասին (տեսանյութ)
Գազավորված ըմպելիքների ակցիազային հարկի հնարավոր թանկացումը, ըստ շահառու կողմերի հնարավոր է պատճառ դառնա, որ որոշ ընկերություններ փակվեն: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը կիսում է այս կարծիքը, և նշում, որ հնարավոր է շուկայի մեծ բիզնեսները կլանեն փոքրերին: «Փոքր ու միջին բիզնեսի վրա այն բացասաբար է ազդելու, քանի որ ունենք ֆիքսված ակցիզային հարկ 30 դրամ 1 լիտրի համար, սա նշանակում է, որ ցածր գնային սեգմենտում աշխատողներն են դրանից ավելի շատ տուժելու»: Բաբկեն Թունյանը նշեց, որ Ազգային ժողովում հարցի շուրջ քննարկում կունենան շահառու կողմերի հետ: Նա նաև հավելեց, որ երեկ կառավարության անդամների հետ նրանք հանդիպում են ունեցել, և քննարկել իրենց առաջարկությունները: Նա չի բացառում, որ հնարավոր է, որ այդ հարցի մինչև Ազգային ժողով հասնելը, արդեն լուծված լինի: Մանրամասն՝ տեսանյութում: