Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրավատների և փոխանակման կետերի պետտուրքի բարձրացումը կվնասի հասարակությանը. տնտեսագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
Parsyan

ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ պետական տուրքի բարձրացման հետևանքով որոշ գրավատներ ու տարադրամի փոխանակման կետեր կփակվեն, որը կարող է տանել դաշտի մոնոպոլիզացման։ Հարկային համահարթեցմամբ, ըստ տնտեսագետի, հանրությունը տարադրադրամի փոխանակման, գրավադրման դիմաց ավելի բարձր տոկոսներով գումար կվերցնի բանկերից։  «Երբ շուկայում գործի մի քանի տնտեսվարող սուբյեկտ, այս դեպքում նրանց կողմից սահմանվելիք գները կլինեն մենաշնորհային և ոչ մրցակցային։ Եվ մեր հասարակությունը ստիպված է լինելու ավելի շատ վճարել փոխանակման ծառայությունների մասով, գրավատների մասով։ Սա միանշանակ մեր հասարակությանն է վնասում », - ընդգծում է նա։ Երկրորդ խնդիրը, որին կարող ենք բախվել, ըստ Փարսյանի, ստվերային շուկայի աճն է, քանի որ բարձր տուրքերի դեպքում այսպիսի տնտեսվարող սուբյեկտների մի մասն անցում է կատարելու ստվերային դաշտ, դադարեցնելու է իր գործունեությունը օրինական դաշտում։ Տնտեսագետի հիմնավորմամբ՝ տարադրամի փոխանակման կետերը, օրինակ՝ չեն վճարի նախատեսված 3 միլիոն պետտուրքը և «ձեռքի վրա» կիրականացնեն տարադրամի փոխանակումը, որը տարածված էր 1990-ական թվականներին։