Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռուսաստանին պետք է ասել, որ հայ ժողովրդի հետ բարեկամություն քիչ խաղա». քաղաքագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
shirinyan

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը որեւէ կերպ չի կարող ազդել ՀՀ տեսակետի վրա, կարծում է քաղաքագետ Լեւոն Շիրինյանը: «Ա1+»-ի հետ զրույցում քաղաքագետը նշեց, որ Հայաստանի տեսակետը դառնում է  շատ ավելի պարզ  եւ շատ ավելի ազգային: Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանն ամեն ինչ պետք է անի  Արցախի Հանրապետությունը բանակցային կողմ դարձնելու համար: «Այսպես ասեմ՝ հեղափոխական գիտակցությունը Արցախի հարցով շարժվում է առաջ եւ մենք կգանք այն կետին, որտեղ Արցախի հարցի լուծումն է: Որեւէ վախենալու բան չկա: Պատկերացրեք՝ Ռուսաստանը հիմա Ղրիմը, Լուգանսկն ու Դոնեցկը  վերադարձնում է Ուկրաինային, մի հատ էլ մարդասիրական միջանցք է առաջացնում դեպի Սմոլենսկ, որ ուկրաինացիները գնան առեւտուր անեն: Նույնը կարող եք Ֆրանսիային ասել, նույնը կարող եք ԱՄՆ-ին ասել, բայց ես ինչու նրանց սովորաբար չեմ շեշտադրում, որովհետեւ սրա տակը Ռուսաստանն է, նրանք չեն: Նրանք առանձնապես կենսական շահեր չունեն այստեղ, բայց չի նշանակում՝ չեն ունենա: Ռուսաստանին պետք է ասել, որ հայ ժողովրդի հետ բարեկամություն քիչ խաղա՝ հայ ժողովրդի թիկունքում անընդհատ գործարքներով Ադրբեջանի շահեր չպաշտպանի»,- ասաց նա: