Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթովպիայում կործանվել է Boeing 737 ինքնաթիռը, որում գտնվել է 157 մարդ՝ ներառյալ անձնակազմը

Քաղաքականություն
avia

Աֆրիկյան Եթովպիայում Boeing-737 ուղևորատար օդանավ է կործանվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ Ethiopian Airlines ավիաուղիներին պատկանող օդանավում այդ պահին գտնվել է 157 ուղևոր և, ըստ երկրի վարչապետ Աբիյ Ահմեդ Ալիի խոսքերի՝ կան զոհեր: Ինչպես նշել է ավիաընկերթյան ներկայացուցիչը, ողբերգական ավիավթարը տեղի է ունեցել Դեբեր Զեյթ քաղաքից ոչ հեռու: Ավիաընկերության Facebook-յան էջում հայտնել են, որ ողջ մնացածներ չկան: Նշվում է նաև, որ օդանավում գտնվել են 33 երկրների քաղաքացիներ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: