Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մինսկի խմբի հիշեցումը Փաշինյանին եւ Ալիեւին` հանդիպումից առաջ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
aliev-pashinyan

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները  նախապատրաստում են Նիկոլ  Փաշինյան- Իլհամ Ալիեւ հանդիպումը՝  համագործակցելով Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։ Սա կլինի երկու երկրների  ղեկավարների  առաջին ուղիղ շփումը՝  Համանախագահների հովանու ներքո։ Այս մասին նշվում է նրանց հայտարարության մեջ։ ԵԱՀԿ   Մինսկի խմբի համանախագահներն հանդիպումից առաջ կարեւորում են դրան նպաստող մթնոլորի պահպանումն  եւ ողջունում շփման գծում լարվածության նվազեցումը։ Միեւնույն ժամանակ նրանք  ընդգծում են, թե ինչքան կարեւոր է ռազմական հռետոբանությունից զերծ մնալը՝ արդյունքի հասնելու համար։   Այս համատեքստում համանախագահները կողմերին կոչ են անում ձեռնպահ մնալ հայտարարություններից եւ գործողություններից, որոնք կարող են  բերել իրավիճակի լուրջ փոփոխությունների, կանխորոշել  բանակցությունների հետագա  ընթացքը. չպահանջել  ձեւաչափի միակողմանի փոփոխություններ `առանց մյուս կողմի համաձայնության  եւ չներկայացնել  ակտիվ ռազմական գործողությունների վերսկսման պատրաստակամություն: Հստակություններ անելու ցանկությամբ` նրանք   վերահաստատում  են, որ խնդրի արդար եւ երկարատեւ կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների վրա՝  ներառելով  ռազմական  ուժի բացառումը, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների հավասար եւ ինքնորոշման իրավունքները: Բացի այդ՝  այն պետք է ներառի այնպիսի լրացուցիչ տարրեր, ինչպես  օրինակ՝ 2009-2012թթ. Համանախագահ երկրների նախագահների առաջարկները, այդ թվում `Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձը ադրբեջանական վերահսկողություն, Լեռնային Ղարաբաղի համար միջանկյալ կարգավիճակ, որն ապահովում է անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքներ.  Հայաստանին Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք. Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա հստակեցում իրավականորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով, բոլոր ներքին տեղահանված անձանց ու փախստականների՝ բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունք, ինչպես նաև միջազգային անվտանգության երաշխիքներ, որը կներառի նաև խաղաղապահ գործողություն: Համանախագահները հայտարարում են, որ այս սկզբունքներն ու  տարրերը պետք է լինեն հակամարտության արդար ու տևական կարգավորման հիմքը և պետք է համարվեն մեկ ամբողջություն: Այս կամ այն սկզբունքը կամ տարրն առաջնային համարելու ցանկացած փորձ անհնարին կդարձնի հասնելը հավասարակշռված իրադրության: Համանախագահները պատրաստ են ցանկացած պահի հանդիպել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ու արտգործնախարարների հետ և կոչ են անում ղեկավարներին առաջին իսկ հնարավորության դեպքում դրական ոգով վերսկսել բանակցությունները: Ամբողջական հայտարարությունն այստեղ