Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Youtube-ն արգելափակել է «Գործ N° մարտի 1» ֆիլմը

Հասարակություն
marti-1

Հեղինակային իրավունքի խախտման հիմքով (կադրերի գողություն)  Youtube-ն արգելափակեց «5-րդ ալիքի» (Ararat TV) կողմից տեղադրված «Գործ N° մարտի 1» ֆիլմը: Հիշեցնենք, որ ֆիլմը արգելափակելու պահանջ նաև «Ա1+»-ն էր հնչեցրել դեռ այս տարվա հունվարի 21-ին։ «Ա1+»-ն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ ֆիլմում ամբողջությամբ օգտագործվել են «Ա1+»-ի սեփականություն հանդիսացող Մարտի 1-ի արխիվային նկարահանումները։ Բավական չէ, որ ֆիլմի հեղինակներն այդ կադրերը ձեռք են բերել ապօրինի ճանապարհով, նաև օգտագործել են իրականությունը խեղաթյուրելու նպատակով։