Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես պետությունից տուն չեմ ուզում, ընդամենը մեզ պետք է օգնեն, որ բանկով տուն վերցնենք» (տեսանյութ)

Հասարակություն
boghoqi-akcia-nkar

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա  է:  Արմեն Գևորգյանը՝ կնոջ և 4 անչափահաս երեխաների  հետ միասին 4 օր է ինչ բնակվելու տեղ չունի: Նշում է, որ այս օրերին Կառավարության շենքի դիմաց են եղել: 1 շաբաթ է ինչ դուրս է եկել ոստիկանական համակարգից, քանի որ աշխատավարձը շատ քիչ է եղել, որ չի բավարարել ընտանիքի ծախսերը հոգալու համար: Բնակարանը, որտեղ բնակվել է ընտանիքը՝ անցյալ տարի կառավարությունն է տրամադրել: «8-9 ամիս է, որ այնտեղ էինք ապրում, բայց ներքևի հարևանը բողոքում է, որ երեխեքը տան մեջը վազում են, տան տիրոջը ասել է, որն էլ մեզ տնից դուրս է հանել»:  Ընտանիքը փորձել է այլ բնակարան վարձակալել, բայց չեն գտել, տան սեփականատերերը պատճառաբանել են, որ երեխաներն անչափահաս են, տունը կքանդեն: Գևորգյանների ընտանիքը դիմել է նաև քաղաքապետարան՝ քաղաքապետի հետ հանդիպելու համար, բայց հանդիպում տեղի չի ունեցել՝ պատճառաբանել են՝ թե քաղաքապետը ընդունելության օր չունի: Կինը՝ Իզաուրա Մարտիրոսյանը նշում է, որ դիմում են գրել,  բայց առ այսօր պատասխան չեն ստացել:  Այժմ ամուսիններն աշխատում  են, բայց փաստացի գիշերելու տեղ չունեն: Վերջին 2 օրերին գիշերել են ծանոթներից մեկի տանը: «Ես պետությունից տուն չեմ ուզում, ընդամենը մեզ պետք է օգնեն, որ բանկով տուն վերցնենք», - նշեց Իզաուրա Մարտիրոսյանը: