A
A
Դավիթ Սեդրակյանը Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալի արժանացավ (տեսանյութ)
Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը և 18-րդ հոդվածը՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գիտության ասպարեզում ներդրած ավանդի համար Դավիթ Մհերի Սեդրակյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին։ 