Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կապալառուին հանձնարարվել է սեղմ ժամկետներում ապահովել Վանաձոր-Դիլիջան ճանապարհի անցանելիությունը

Պաշտոնական
kapalaru

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ահազանգեր է ստացել Վանաձոր-Դիլիջան ճանապարհի Ֆիոլետովո-Մարգահովիտ-Լերմոնտովո-Թեժ լեռ ճանապարհահատվածի վատ վիճակի վերաբերյալ։  Խնդիրը գտնվել է նախարարության ուշադրության կենտրոնում, և այդ ճանապարհահատվածն արդեն իսկ ընդգրկված է 2019թ. հիմնանորոգվող ճանապարհների ցանկում։ Վանաձոր-Դիլիջան (Մ-8) միջպետական ավտոճանապարհի 20կմ երկարությամբ հատվածում (Վանաձորի կողմից) այս տարի կիրականացվեն հիմնանորոգման աշխատանքներ, որում ընդգրկված է նաև Ֆիոլետովո-Մարգահովիտ-Լերմոնտովո-Թեժ լեռ ճանապարհահատվածը:  Չնայած սրան՝ տվյալ տարածաշրջանը սպասարկող կապալառուին հանձնարարվել է օպերատիվ կերպով անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել և մինչև հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը ճանապարհի անցանելիության ապահովման ժամանակավոր լուծում տալ։  

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն