Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. ԱԺ-ն քննարկում է Տիգրան Մուկուչյանի հաղորդումը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
MHM0127510

Ազգային ժողովը շարունակում է երեկ մեկնարկած յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի աշխատանքը: Քննարկվում է «ՀՀ Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների մասին» Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաղորդումը: ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ կքննարկի նաև «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրվա վերջին «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավորների հարցերին կպատասխանեն կառավարության ներկայացուցիչները: Սա 2018-ի դեկտեմբերի 9-ի ընտրություններից հետո ձևավորված կառավարության համար առաջին նման փորձությունը կլինի։ Կառավարության անդամների հետ հարցուպատասխանն առաջինն է 7-րդ գումարման ԱԺ-ում։