Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեր-Սահակյանին փորձում են ներկայացնել որպես քաղբանտարկյալ. Թ. Սուքիասյան (տեսանյութ)

Հասարակություն
53155213_270324857227774_5758005874832441344_n

Սպանված Հովհաննես Սուքիասյանի որդին՝ Թադևոս Սուքիասյանը նշում է, որ 1992 թվականին Վանո Սիրադեղյանի ցուցումով ձևավորվեց մի հրոսակախումբ՝ Արմեն Տեր-Սահակյանի ղեկավարությամբ, որը զբաղվում էր մարդկանց ահաբեկելով ու սպանելով։ Սուքիասյանի խոսքով, այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է, Տեր-Սահակյանի փաստաբաններն ու կողմնակիցները փորձում են Տեր-Սահակյանին ներկայացնել որպես քաղբանտարկյալ։ Թադևոս Սուքիասյանը ասում է, որ իր հայրը եղել է Հայ հեղափոխական դաշնակցության անդամ։ Իր հոր սպանության դրդապատճառը, ըստ Թադևոս Սուքիասյանի, առաջին հերթին եղել է քաղաքական։ Վանո Սիրադեղյանն և իր կողմնակիցները, ըստ Թադևոսի, պահանջել են Հովհաննես Սուքիասյանի հրաժարականը, ով Աշտարակի գործկոմի նախագահն էր։ Հովհաննեսի եղբայրը՝ Հարություն Սուքիասյանի պնդմամբ ՀՀՇ-ական գործիչների մի շրջանակ, որոնց թվում նաև Վանո Սիրադեղյանը կայացնում էին քաղաքական որոշումներ։ «Լևոնը Վանոյի մոտ պրեզիդենտ ա աշխատում», - 1990-ական թվականներին տարածված խոսակցություններն է հիշատակում Սուքիասյանը. «Վանոյի ու Արմենի ազատության մեջ հայտնվելը հարվածում է նոր պետականության կայացման գործին», - ընդգծում է Հարություն Սուքիասյանը։