ՀՀ-ԵՄ իրավական համաձայնագրի ճանապարհային քարտեզում կտեսնենք լուրջ տեղաշարժեր. Ն. Զոհրաբյան (տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ՝ Հայաստան-Եվրամիություն գործողությունների ճանապարհային քարտեզը կարելի է ասել արդեն պատրաստ է։ «Կարծում եմ, մենք առաջիկայում Հայաստան-ԵՄ իրավական համաձայնագրի ճանապարհային քարտեզում կտեսնենք լուրջ տեղաշարժեր»։ Ինչ վերաբերում է Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը, ապա Նաիրա Զոհրաբյանը համաձայն է այն դիտարկումներին, որ ամբողջական վավերացումը այս տարի չի լինի։ «Մեր դիվանագետները, մեր դեսպանները, պիտի աշխատեն ավելի նախաձեռնող լինել։ Հույս ունեմ, որ կադրային դիվանագետները չեն շարունակի նախկին ավանդույթը, երբ որ դեսպաններ գնում էին մարդիկ, ովքեր զբաղվում էին ոչ թե Հայաստանի արտաքին շահը պաշտպանելով, այլ սեփական բիզնես շահը ներկայացնելով և պաշտպանելով»։