Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտի 1-ի գործով հարցաքննվել է Վարդան Օսկանյանը

Քաղաքականություն
oskanyan

«Հայկական ժամանակն» իր աղբյուրների վրա հղումով հայտնել է, որ Մարտի 1-ի գործով հարցաքննվել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը: Ըստ «Հայկական ժամանակի» տեղեկությունների, նա այդ գործի շրջանակում վկայի կարգավիճակ ունի: Նշվում է, որ ՀՔԾ-ն չի մեկնաբանել տեղեկությունը: Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում որպես վկա հարցաքննվել էր նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ունի մեղադրյալի կարգավիճակ և գտնվում է կալանքի տակ։