A
A
Բուզանդի 1/3 հասցեում ի հայտ են եկել իրավախախտումներ. Երևանի քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը ուսումնասիրություն է իրականացնում համայնքի սեփականություն հանդիսացող Բուզանդի 1/3 հասցեում գտնվող շենքում վարձակալութան կամ անհատույց հիմունքներով տրամադրված տարածքների՝ պայմանագրերով ամրագրված և փաստացի առկա իրավիճակի համադրման նպատակով: Ուսումնասիրության արդյունքում ի հայտ են եկել առերևույթ իրավախախտումներ: Տվյալները փոխանցվել են Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) վարչություն: Երևանի քաղաքապետարան