Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այս ամենը փնթի կառավարման արդյունք է. Անահիտ Բախշյան (տեսանյութ)

Հասարակություն
avagani-1

«Լույս» խմբակցության անդամ Դավիթ  Խաժակյանն անդրադառնալով Բյուզանդի 1/3 շենքից լրատվամիջոցների և հասարակական կազմակերպություններին տարածքը լքելու ծանուցմանը նշում է, որ քաղաքապետարանը Երևանի ՏԻՄ օրենսդրության համաձայն որևէ տարածք անհատույց և վարձակալության տրամադրելուց առաջ դիմում է ավագանուն և հաստատվում է այդ որոշումը կամ՝ ոչ: Նա նշեց, որ նախորդ  գումարման ավագանու նիստի ընթացքում ներկայացվել է տարածքների անվճար տրամադրելու որոշումը, որը  կողմ է քվեարկվել ավագանու կողմից: Դավիթ Խաժակյանը համոզված է՝ եթե կար ավագանու որոշում,  քաղաքապետարանը պետք է սպասեր, որ ժամկետներն ավարտվեին։ «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը նշեց, որ գույքի աճուրդի հանձնաժողովի նիստում հարցը քննարկվել է և խոսքը  վերաբերվում է, ոչ միայն լրատվամիջոցներին, այլև շենքում գործող մյուս կազմակերպություններին: Նա նշեց, որ շենքում վարձակալության գումարը  սահմանված է եղել 1 քառակուսին 500 դրամ, սակայն շատերը այդ տարածքները վերավարձակալության են հանձնել 2500 դրամով, որն էլ պատճառ է դարձել նման որոշման: Նախկին ավագանու անդամ Անահիտ Բախշյանն էլ ավելացրեց, որ Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիան, որը գործում է տվյալ շենքում ևս  ստացել  է տարածքը լքելու հրաման: Նրա կարծիքով, այս ամենը փնթի կառավարման արդյունք է և շատերը նույնիսկ տեղեկացված չեն, թե  շենքում ինչ կազմակերպություններ են գործում: