Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարական տան 1-ին շենքում բռնկված հրդեհը մարվել է

Կարևոր լուրեր Հասարակություն
ain1

Փետրվարի 25-ին, ժամը 09:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կառավարական տան 1-ին շենքում հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհը մարվել է ժամը 09:20-ին: Այրվել են գրասենյակային գույք` մասամբ (աթոռ, պահարան, թղթեր) և 1 գմ մալուխ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: mes.am