Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայազգի Եվգենիա Մեդվեդեւան նվաճեց Ռուսաստանի գավաթը (տեսանյութ)

Սպորտ
a1medvedeva-1

Ռուսաստանը ներկայացնող հայազգի գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդեւայի (հայրական ազգանունը՝ Բաբասյան) հաղթանակով ավարտվեց այդ երկրի գեղասահքի գավաթի խաղարկությունը: Այսօր կայացած ազատ վարժությունում նա ցույց տվեց 221,90 արդյունք եւ զբաղեցրեց առաջին տեղը: Նրան հաջորդող Ելիզաբետա Տուկտամիշինան հետ մնաց 1,71 բալով: Եվգենիա Մեդվեդեւան առաջին անգամ նվաճեց Ռուսաստանի գավաթը: Այս հաղթանակից հետո մեր հայրենակիցը գեղասահքի աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք ստացավ: Սակայն, վերջնական որոշում կայացնելու է Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի մարզչական խորհուրդը, որի նիստը կայանալու արդեն վաղը, փետրվարի 23-ին: